Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դժվար է հավատալ

Դժվար է հավատալ
02.12.2025 | 11:23

Երբ մահացավ Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը գրեց. «Դժվար է հավատալ...»:

Այդ զուսպ երկտողը ցնցեց Երեւանը։ Գրեթե բոլորը գիտեին նրանց Մեծ Սիրո մասին։ Մարդիկ արտասվում էին։ Այո, «դժվար էր հավատալ»։

Սակայն Մետաքսյայի կորստի ցավը լուսավորվում էր մի վեհ ու նուրբ զգացմունքով, որը կոչվում է սեր։

Այսօր ես եմ ասում.

«Դժվար է հավատալ...»։

Սակայն վեհ եւ նուրբ զգացմունքները չեն, որ խեղդում են ինձ։

Ինչպես կասեր Պարույր Սեւակը, իմ խեղճ կոկորդում «կես ճանապարհին վռվում են-մնում` խակ պտուղի պես» ցավս ու անձայն ողբս։

Խեղդվում եմ։ Անարտասուք։ Քար եմ կտրել։

Ոչ միայն «դժվար է հավատալ», այլ չեմ ուզում հավատալ այս ստոր ու նենգ իրականությանը։ Չէի ուզում հավատալ նաեւ այն ժամանակ, երբ հայ սպաները «стойка» տվեցին какой-то թուրքի евнух-ի դիմաց։ Իսկ այժմ էլ չեմ ուզում հավատալ, որ հայ հոգեւորականները սեղմեցին դեւի ճիճու` նիկոլի ձեռքը։

Բարեւ, այսինքն բարի արեւ են մաղթում արժանապատիվ մարդուն։

Ճիճուն մարդ չէ, որ պատիվ ունենա։ Նրան արեւ պետք չի` նա խավարի բնակիչ է։

Ճիճուն ոչ գլուխ ունի, ոչ ձեռք։ Ախր անգամ сороконожка էլ չի, որ ասեմ սեղմեցիք 40 ոտերից մեկը։

ՈՒստի, սեղմել եք մարդու կերպարանքով ներկայացող խավարի բնակիչ` դեւի ճիճվի չգիտեմ ինչը։

Դժվար է հավատալ։

Չեմ ուզում հավատալ։

Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Մեկնաբանություններ