Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ընտրություններից առաջ Հայաստանի վրա դրսից «տղա է բերում»

Ընտրություններից առաջ Հայաստանի վրա դրսից «տղա է բերում»
15.12.2025 | 16:37

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ Հայաստանն օգնություն է խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում, իրենք կքննարկեն, թե ինչպես օգնել Հայաստանին, ինչպես օգնել են Մոլդովային։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրություններից առաջ Հայաստանի վրա դրսից «տղա է բերում». բերում է «եվրայոնջաներին», ինչպես ինքն էր ասում ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ;

Հայաստանում, Մոլդովայի նման, մի շարք կուսակցությունների կարգելեն ընտրություններին մասնակցել, ու «եվրայոնջաները» Հայաստանի խարդախ լոտոները գովազդողների մասին կհայտարարեն՝ հորս արև, 100 տոկոս արդար է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4710

Մեկնաբանություններ