Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խիստ կասկածում եմ, որ մեր գործարար-վաճառական դասը կամավոր կզրկի իրեն եկամտից

Խիստ կասկածում եմ, որ մեր գործարար-վաճառական դասը կամավոր կզրկի իրեն եկամտից
23.12.2025 | 18:16

Անդրադարձ՝ թեմային

Ինչպե՞ս եք իմանալու՝ ինչ բենզին եք լցնում, երբ շուկան ամբողջությամբ շիլաշփոթ է։

Խնդիրը մի քանի օլիգարխի բենզալցակայանը չէ։

Հիմա իբր բոյկոտում են, ասում են՝ տվյալ ներկրող կազմակերպության բենզալցակայաններից չեն գնի «ադրբեջանական բենզին»։

Բայց շուկան արդեն բացված է։ Բենզինը խառնվում է, վերապիտակավորվում է, վերավաճառվում է այլ ցանցերով։

Դա սուպերմարկետ չէ՝ փակ տուփով ապրանքի պիտակին նայես ու իմանաս։

Այս «բոյկոտը» ո՛չ քաղաքական քայլ է,

ո՛չ տնտեսական ճնշում, այլ՝ սեփական խղճի ինքնախաբեություն։

Որովհետև խնդիրը բենզալցակայանը չէ։

Խնդիրը որոշումն է, որով դուք թույլ տվեցիք, որ թշնամու նավթը մտնի երկրի շուկա։

Հանդուրժում եք այսպիսի իշխանություն:

Մնացածը թատրոն է՝ դատարկ պաթոսով ու զրո հետևանքով։

Վաճառվելու է այլ ցանցերով՝ հազարավոր մեխանիզմներ կան, «այլ երկրի ներկրված» անունով, ու հաճախ՝ ավելի թանկ։

Եվ ես խիստ կասկածում եմ, որ մեր գործարար-վաճառական դասը կամավոր կզրկի իրեն եկամտից, ձեռք չի բերի ու չի վաճառի, երբ դա շահավետ է իր գրպանին։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3704

Մեկնաբանություններ