Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պետք է գնալ ընտրության հաղթելու համար

Պետք է գնալ ընտրության հաղթելու համար
28.12.2025 | 16:02

Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի շատ են դառնում խոսակցությունները, թե այդ կերպ հնարավոր չէ հաղթել Նիկոլին, և պետք է այլ տարբերակներով հարցը լուծել։

Որպես կանոն՝ այլ տարբերակ առաջարկող մարդիկ ուժն են մատնանշում, բայց իրենք անպայման քաշվում են հետ, թե՝ այդ ուժը պետք է կիրառեն քաղաքական գործիչները։

Նախ, բռնությունը անթույլատրելի գործիք է Հայաստանի նման երկրում, քանի որ դա հանգեցնելու է աղետաբեր հետևանքների, բացի այդ, այսօր բռնությունը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Միայն նա կարող է հանգիստ ձեռք բարձրացնել հայերի վրա ու հոգին փառավորել, եթե լինեն զոհեր ու վիրավորներ։ 2008-ի մարտի 1-ը հիշեք։

Այն մարդիկ, որոնք այսօր խոսում են ընտրությունների անիմաստ լինելու մասին, կամա թե ակամա օգնում են Նիկոլին երկու բանով.

1. Նիկոլի ձեռքը զենք են տալիս ընդդիմադիր գործիչներին մեղադրելու, բռնություն ծրագրելու և, հետևաբար, նոր կալանավորումների համար։

2. Հազարավոր ընտրողների հիասթափեցնում են՝ մղելով չգնալ ընտրությունների։ Եթե անիմաստ է, ինչո՞ւ գնալ։

Իրականում Հայաստանում հնարավոր է Նիկոլին փոխել ընտրության միջոցով, եթե ընդդիմությունը կարողանա տարբեր ուղղություններով ճիշտ կազմակերպել իր պայքարը։

Ես հավատում եմ, որ կկարողանա։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունը, կամքը և կարողությունը։

Հետևաբար, պետք է գնալ ընտրության հաղթելու համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5090

Մեկնաբանություններ