Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չճանաչված պետական կազմավորում Սոմալիլենդն Իսրայելը ճանաչեց անկախ պետություն

Չճանաչված պետական կազմավորում Սոմալիլենդն Իսրայելը ճանաչեց անկախ պետություն
28.12.2025 | 16:26

Իսրայելը երեկ ճանաչեց ինքնահռչակ Սոմալիլենդի անկախությունն ու դարձավ առաջին ՄԱԿ անդամ պետությունը, որը ճանաչեց չճանաչված պետական կազմավորումը որպես սուվերեն պետություն։ Իր հարևաններից որևէ մեկը այն չի ճանաչել` ներառյալ Սոմալին, որից այն անջատվել է պատերազմի միջոցով՝ տարիներ առաջ։ Սոմալիլենդը միայն մասնակի է վերահսկում այն սահմաններն ու տարածքը, որոնց շրջանակներում ինքնահռչակվել է։

Իսկ Արցախն այդպես էլ կործանվեց Երևանի բազմաթիվ սխալների ու հայ քաղաքական ընտրանիների անհեռատեսության, անհետևողականության ու անգրագիտության հետևանքով։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ