Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քաղաքական ցինիզմ՝ ռաբիս երգի ներքո

Քաղաքական ցինիզմ՝ ռաբիս երգի ներքո
29.12.2025 | 13:17

Խնդիրը այն չէ, որ մարդը, ապրելով այս կեղտի ու քաոսի մեջ, կարող է նաև խնջույքի մասնակցել․ դա մարդկային է։

Աննորմալն ու դիտավորյալը այն է, երբ դա անում են այս աղետի պատասխանատուները՝ ցուցադրաբար։

Պետական պաշտոնյայի թռչկոտելը ճաշկերույթի ժամանակ պարզապես զվարճանք չէ․ երբ այն հանրայնացվում է, դա ուղերձ է։

Եվ երբ այդ ամենը կատարվում է ռաբիս երգի ներքո, դա արդեն ոչ միայն քաղաքական ցինիզմ է, այլև՝ բացահայտ բարոյական անկում։

Պետությունը չի կարող արժանապատվություն պահել, երբ այն ներկայացնողները հրապարակավ ոտնահարում են այն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3658

Մեկնաբանություններ