Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արաքսից անդին

Արաքսից անդին
29.01.2026 | 11:19

Շեքսպիրը չկա, բայց շեքսպիրյան հարցադրումը տակավին չի մեռել.

֊Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան։

Այսինքն կրկին ու կրկին` լինե՞լ, թե՞ չլինել...

Թուրքերը Հայոց ազգի վրա իշխել են ավելի քան հինգ դար և ամենայն հավանակությամբ նրանք անցել են ոչ միայ մեր երկրի, այլև մեր կանանց վրայով։ Պատական չէ, որ ոմանց մեջ, անգամ հինգ դար անց արթնացել է արյան կանչը, ավելի քան պատահական չէ, որ ներկա վարչապետը կրում է նիկոլ փաշինյան անուն ազգանունը։

Միանգամայն շփոթ է` անունով հյուսիս, ազգությամբ` հարավ։ Ամեն դենպքում գենը, իր ծագումնաբանությամբ` անհաղթահարելի է։ Ազգանվան և արյան համատեղումը միայն մի տեղ է տանում` Թուրքիա...

Դեպի հարազատ բնօրրան...

Եվ նա մենակ չէ։

Հարյուրամյակներ էլ անցնեն, միևնույնն է, արյան հոսքը մի օր կմատնի իր ակունքը։ Ինքը գնում է, գենի կրողներին հետը տանում է`բարով գնան, բայց ախր մեզ ու՞ր է տանում։

Խոսքով՝ Արևմուտք, իսկ գործով` Թուրրքիա, թերևս Ադրբեջան...

Այլ ճանապարհ չունի...

Արյան կանչից հեռու չես փախչի, ընդամենը պիտի անցնել Արաքսը, ինչպես Հուլիոս Կեսարը ժամանակին անցավ Ռուբիկոնը։ Մեզ օրնիբուն քարոզում են, որ այնտեղ ոչ միայն Թուրքիան է, այլև Արևմուտքը։ Եվ ճիշտ են, երիցս ճիշտ են, քանզի Արաքսից այն կողմ Արևմուտքը ներկա է Թուրքիայի դեմքով։

Երկար, բարակ նաղլ չանեմ։ Առջևում ընտրություններ են.

- Ով նիկոլի հետ է, ուրեմն թուրքի հետ է...

Թող համարեն, որ այլևս Հայաստանն Արևմուտք է։

Իսկ մենք պատրանքներով չենք ապրում։

28.01.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ

class="footer-right"> .