Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այդ կենդանիները նրա արժանապատվությունն են, նրա հավատարիմ էակներն են, նրա սերերն են

Այդ կենդանիները նրա արժանապատվությունն են, նրա հավատարիմ էակներն են, նրա սերերն են
12.07.2026 | 11:27

Ծառուկյանի կենդանիներին պարզապես ընդամենը որպես կենդանի դիտարկելն ու սոցիալական ցանցերում այդ տեսանկյունից քննարկելը մոլորություն է, դրանք նրա ընտանիքի անդամի նման են եղել, նրանց ու իր մեջ տարիների կապվածություն է եղել, այդ կենդանիները նրա արժանապատվությունն են, նրա հավատարիմ էակներն են, նրա սերերն են։

Ոչ պատահահականորեն մեր պապերը պատմում էին, որ հովիվների կամ գյուղի կտրիչ տղամարդկանց համար նրանց շունը կամ ձին իրենց արժանապատվությունն են եղել, իրենց ընտանիքի անդամին հավասար է ընկալվել և նրանց շանը կամ թե ձիուն ծեծելը, առավել ևս սպանելը մահու չափ վիրավորական է եղել և քիչ չեն եղել դեպքերը, որ վեճերը թշնամանքի, ընդհուպ մարդասպանությամբ են ավարտվել։

Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի անկախատեսելի կդառնամ, եթե այդպես դաժան վարվեին իմ «Բիգլ» շան հետ։ Իշխանությունների փոքրհոգությունն ու հիշաչարությունն էլ սահման չունի, նրանք անգամ չխորշեցին կենդանիների միջոցով ցավեցնել Գագիկ Ծառուկյանին։

Մինչդեռ իշխանությունների սիրելի Եվրոպայում այսպիսի դաժան վերաբերմունքի համար քրեական խիստ պատասխանատվության կարժանանային։

«Որքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ հիանում շներով», ասել է ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սաթին։

Թերևս դա պայմանավորված է նրանով, որ կենդանիներն ունեն մի քանի կարևոր ու եզակի` անկեղծ ու անշահախնդիր սիրելու, հավատարմության, անմնացորդ նվիրվելու և երախտագիտության հատկություններ, ինչը հնարավոր է գտնել մարդկանցից շատ քչերի մոտ։ Շատ կենդանիներ և առավելապես շներն ու ձիերն էլ երկրագնդի վրա բնակվող այն հրեշտակներն են, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց տերերին, որ իրենց տերերին իրենցից ավելի են սիրում, առավոտյան ճանապարհում են, իսկ երեկոյսն անհամբեր ու կարոտով սպասում են տիրոջ վերադարձին։ Համեմատելով մարդկանց հատկաությունները շների հետ Մերիլին Մոնրոն գրել է.

«Շները երբեք ինձ չեն կծել։ Միայն մարդիկ են կծել»։

Էլիան Ֆինբերտն էլ կասկածի տակ դնելով մարդկանց անկեղծությունը, գտնելով, որ մարդը արժանի չէ շների այդ աստիճան նվիրվսծությանը նշել է, որ «Շները մեկ թերություն ունեն` հավատում են մարդկանց»։

Մինչդեռ մարդկությունը գնալով այլասերվում է, դառնում է ավելի շահամոլ, նյութապաշտ, եսասեր, ագահ, կեղծավոր, անկախատեսելի ու ապերախտ։

Մեր բոլոր ողբերգութբուններն էլ սիրո պակասից են լինում, նախանձից ու նյութը պաշտելուց։

Ալեն Դելոնն էլ մահվանից առաջ խնդրել է, որ իր շանը էվթանազիայի ենթարկեն և թաղեն իր հետ, սակայն նրա հարազատները հրաժարվել են։

Ֆրանսիացի դերասանը չէր ուզում, որ իր 10-ամյա հովվաշունը՝ Լուբոն, տառապի և կարոտի իր մահից հետո։

Թեև նա ցանկացել է, որ շունը հանգչի իր կողքին, սակայն նրա հարազատները մերժել են այս խնդրանքը։

Ալեն Դելոնը կենդանիների իրավունքների պաշտպան էր և իր կյանքի ընթացքում ունեցել է ավելի քան 50 շուն։ Նրանցից 35-ը թաղված են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուշի համայնքի մատուռում։ Դերասանը խնդրել է, որ իր պատվին շքեղ արարողություններ չանցկացվեն։

Կյանքի վերջին տարիներին Ալեն Դելոնը հաճախ էր արտահայտում իր հիասթափությունը ժամանակակից կյանքից սւ մարդկանցից, հարցազրույցներում հայտարարելով, որ «կհեռանա այս աշխարհից առանց ափսոսանքի»։

Նա ատում էր ժամանակակից դարաշրջանը՝ այն համարելով կեղծ և փողի վրա կառուցված, ինչպես նաև նշում էր, որ «կյանքն այլևս ոչ մի հետաքրքիր բան չի տալիս իրեն»։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ