Փաստորեն, ՀՅԴ-ի համար ամեն ինչ չէ, որ ըստ ծրագրվածի է ընթանում. ՀՅԴ ծաղկաձորյան ընդհանուր ժողովում նաև անակնկալներ են գրանցվել: Մասնավորապես, լուրջ բախում է եղել ՀՅԴ ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատվիրակների և դաշնակցության հայաստանյան նոմենկլատուրայի միջև, որը ղեկավարում է Հրանտ Մարգարյանը: Իր դիրքորոշումը բացահայտ արտահայտել է ԱՄՆ-ի պատվիրակ, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Վիգեն Հովսեփյանը: ԱՄՆ-ի և Եվրոպայի պատվիրակները համաձայն չեն Հայաստանում վարվող ներքաղաքական կուրսի հետ և իրենց անհամաձայնությունն արտահայտել են դահլիճը լքելով: Վիգեն Հովսեփյանն էլ ինքնաբացարկ է հայտնել ընտրություններում: