Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երկարաժամկետ հեռանկարում Սիրիան կվերածվի դիմակայության թատերաբեմի

Երկարաժամկետ հեռանկարում Սիրիան կվերածվի դիմակայության թատերաբեմի
12.03.2025 | 11:01

Եթե անգամ հիմա հնարավոր լինի հանդարտեցնել իրավիճակը Սիրիայում, կարծում եմ, այլևս հնարավոր չի լինելու ներքին համերաշխության վերականգնումը, ինչն առաջին մեկ ամսվա ընթացքում այնքան հավանական էր թվում։

Սակայն, հաշվի առնելով տարբեր խմբավորումների առկայությունը, արտաքին դերակատարների շահերը, Թուրքիայի մենիշխանությունը Սիրիայում հատկապես թուրքամետ և թուրքմենական խմբավորումների միջոցով, էապես նվազում է Սիրիայում համերաշխության վերականգման հավանականությունը։

Ավելի հավանական սցենարներից մեկը, որ երկրի միասնությունը պահպանվի այն է, որ աշ-Շաարան տարանջատվի Թուրքիայից, ազատվի բոլոր էքստրեմիստական խմբավորումներից` օգտագործելով նաև Լաթաքիայում սկիզբ առած ջարդերի փաստը (իր վրայից մաքրելով նաև դրա պատասխանատվությունը), և հանդես գա որպես «բոլորի նախագահ»՝ Սիրիան վերածելով աշխարհիկ ժողովրդավարական պետության։

Բայց, կարծում եմ, այս սցենարին չի գնա, քանի որ աշ-Շաարան ամեն դեպքում ռադիկալ, նույնիսկ էքստրեմիստական մեթոդների կողմնակից է, հետևաբար, կնախընտրի բռնի գործողությունների միջոցով լռեցնել բոլորին և ենթարկեցնել իրեն՝ ունենալով Թուրքիայի մեթոդաբանական, ռազմական, քաղաքական աջակցությունն ու ուղղորդումը։

Իսկ սա երկարաժամկետ հեռանկարում Սիրիան կվերածի դիմակայության թատերաբեմի, որտեղ տարբեր խմբերի ներկայացուցիչներ հավանաբար կձգտեն ազատվել աշ-Շաարայի միջոցով Թուրքիայի գերիշխանությունից։

Այլ սցենարներ ևս կան իհարկե, այդ թվում՝ առավել հավանական, բայց հիմա, կարծում եմ, այս երկուսը ներկայացնելու հերթն էր։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8751

Մեկնաբանություններ