Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ռուսաստանի մեկուսացումը ծանր հետևանքներ կունենա Արևմուտքի առջև ծնկի եկած երկրների համար

Ռուսաստանի մեկուսացումը ծանր հետևանքներ կունենա Արևմուտքի առջև ծնկի եկած երկրների համար
30.12.2024 | 13:07

Ի սկզբանե պարզ էր, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների համաշխարհային գերիշխանության դեմ պայքարում Ռուսաստանը միայնակ է կռվելու։

Փաստ է նաև, որ աշխարհում այսօր ընդամենը երկու պետություններ կան, որոնք գործով և խոսքով օժանդակում են Ռուսաստանին իր պատերազմում։ Դրանք են Բելառուսը և Հյուսիսային Կորեան։

Ռուսաստանը ոչ մեկից չի էլ պահանջում կամ խնդրում իր հետ հավասար մտնել պատերազմի մեջ Արևմուտքի դեմ։ Սակայն, այլ երկրների հետ համագործակցության հնարավորություններից չի հրաժարվում։

Արևմտյան գաղութատիրության դեմ պայքարում մյուս պետությունների չմասնակցությունը պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի սխալ լինելով, թուլությամբ կամ էլ հեղինակության պակասով, այլ պայմանավորված է Արևմուտքի առջև այդ երկրների ծնկի եկած վիճակով, պայքարելու անկարողությամբ և ցանկության բացակայությամբ։

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված վերջին դեպքը և դրանից հետո առաջացած քարոզչական ֆոնը խոսում է այն մասին, որ 2025-ը լինելու է Ռուսաստանի և այլ երկրների միջև մեծ ու փոքր լարումներ առաջացնելու Արևմուտքի օպերացիների տարի։

Այսինքն, որպես կանխատեսում կարելի է ենթադրել, որ 2025-ին Ռուսաստանն իր պայքարի մեջ, շատ կամ քիչ չափով, կարճ ժամանակով մեկուսանալու է։

Ռուսաստանի այդ մեկուսացումը թույլ կտա նրան պատրաստվել ավելի ծանր ժամանակաշրջանին և իր կողմից բեկումնային հակահարձակման։

Ցավոք, Ռուսաստանի այդ մեկուսացումը ծանր հետևանքներ կունենա Արևմուտքի առջև ծնկի եկած երկրների համար։

Մեկ-մեկ մտածում եմ, որ չնայած իր ծանրության, այդ տարբերակը առավել ձեռնտու կլինի Ռուսաստանի համար։ Ինչու՞ պետք է աշխարհը դառնա բազմաբևեռ, ինչու՞ պետք է Ռուսաստանը մյուսների հետ կիսվի, եթե աշխարհակարգի փոփոխության համար միայն նա է արյուն թափում։ Ռուսաստանի հաղթանակից հետո աշխարհը կդառնա երկբևեռ, և դրանից հետո միայն Ռուսաստանը կորոշի, թե ում ինչ փայաբաժին է հասնում կամ չի հասնում՝ կախված հաղթանակի մեջ իրենց ունեցած ներդրումից։

Հ.Գ. Տեսնես մեր այդ ո՞ր մեղքի համար ենք պատժված, որ երկու օր է ստիպված ենք լսել և կարդալ Ալիևի կողմից Ռուսաստանին նվաստացնելու մասին անհեթեթությունները։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4822

Մեկնաբանություններ