ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

«ԵՐԵՔ ՀՐԱՇԱԼԻ ՕՐ»

«ԵՐԵՔ ՀՐԱՇԱԼԻ ՕՐ»
07.02.2012 | 00:00

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր, ճանաչված լրագրող Հայկ Գևորգյանը (կալանքի փոխարեն խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը)։ Լրագրողն այս ձերբակալությունը համարում է մասնագիտական գործունեության դեմ ուղղված քայլ, վստահեցնելով, որ դա չի կարող խանգարել իր հետագա գործունեությանը։ Հայկը հավաստիացրել է, որ ձերբակալության ժամանակ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, ավելին, նրա խոսքով, «երեք հրաշալի օր» է անցկացրել` շփվելով տարբեր մարդկանց հետ։ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայկ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, ուստի նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ