Բանն այն է, որ մայիսի 24-ին մեկնարկելիք հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստում պետք է ընտրվեն ոչ միայն ԱԺ նախագահ, փոխխոսնակներ, այլև մշտական հանձնաժողովների նախագահներ:
Հիշենք. ըստ ԱԺ կանոնակարգի` մեկական հանձնաժողով տրվում է նաև ընդդիմությանը: Ճիշտ է, նախորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգությունը» հրաժարվեց իր «փայից», և այն արագ վերցրեց ուժեղ ընդդիմադիր ՀոՀիԴա-ն, սակայն այս անգամ, ոնց երևում է, մանդատները վերցնելու անհագուրդ տենդից, նույնիսկ ՀԱԿ-ը չի հրաժարվելու այդ պաշտոնից:
Այսպիսով, այս ԱԺ-ում կունենանք ընդդիմության կողմից ղեկավարվող չորս մշտական հանձնաժողով: Հարցնում եք` չորրորդն «ո՞վ» է:
Օսկանյանն է: Անկախ նրանից` դո՞ւրս կգա ԲՀԿ-ից, կդառնա անկախ պատգամավո՞ր, թե՞ կմնա ԲՀԿ-ում: Նա ընդդիմադիր է և` վերջ:
ՈՒստի, ըստ կանոնակարգի, պետք է մշտական հանձնաժողովի ղեկավար լինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ