Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ավելի կարևոր է, թե ինչ ուղղությամբ ես գնում, քան թե՝ ինչով ես գնում

Ավելի կարևոր է, թե ինչ ուղղությամբ ես գնում, քան թե՝ ինչով ես գնում
13.04.2025 | 13:20

Տեսեք՝ թռչունների մոտ ինչ գեղեցիկ հարմոնիա կա։ Նրանք իրենցից մեկին, որ տիրապետում է տարածության և շարժման հմտություններին, ընտրում են որպես ուղղորդող։ Բացի այդ, թռչունները, երամով կազմակերպվելով, ստեղծում են ընդհանուր աէրոդինամիկա, որն զգալիորեն բարձրացնում է յուրաքանչյուրի թռիչքային արդյունավետությունը։

Եթե թռչունների մեջ մարքսիզմ գցեն, և բոլորը սկսեն պնդել, թե ինչու պետք է մեկը բոլորի փոխարեն ուղղություն որոշի, ապա երամը շատ արագ քաոսի կվերածվի և կկործանվի։ Մարքսիստները կասեն՝ թռչունների մոտ դիկտատոուրա է, բայց իրականում թռչունների մոտ ամենաիսկական դեմոկրատիան է։ Այսինքն՝ բոլորով լիազորում են մեկին՝ խնդիր լուծել, այլ ոչ թե բոլորով լծվում են խնդիր լուծելու գործին։

Դեմոկրատիան պատվիրակված-լիազորված մարմնով բոլորի կողմից անուղղակի կառավարումն է, իսկ ամբոխավարությունը՝ բոլորի կողմից ուղիղ միջամտությունը։

SpaceX-ում աշխատում են լավագույն ինժեներներն ու գիտնականները, բայց SpaceX-ի հաջողության գրավականը այդ թիմի որակով ուղղորդում իրականացնելու մեջ է։ Առանց որակով ուղղորդման այդ հզոր մասնաագետներից կազմված թիմի արդյունավետությունը անգամներով ցածր կլինի, նույնիսկ կարող է հավասարվել 0-ի։ Համոզված եմ՝ SpaceX-ի թիմում էլ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե Մասկը ոչ մի բան չի անում, բայց ամբողջ փառքն ու հարստությունը իրեն է վերցնում։

Թռչունների երամ, դեմոկրատիա, ինովացիա. կա մեկ բանալի բառ՝ ուղղորդում։

Director-ը բառացի թարգմանելիս ստացվում է հենց ուղղորդող, բայց, չգիտես ինչու, հայերենում այն թարգմանվել է որպես տնօրեն։ Թարգմանիչները երևի մարքսիստ են եղել և թիմ ուղղորդողներին ներկայացրել են որպես տեր ու տիրակալներ։

Ավելի կարևոր է, թե ինչ ուղղությամբ ես գնում, քան թե՝ ինչով ես գնում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ