ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«ՌԱԶԲՈՐԿԱ» ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

«ՌԱԶԲՈՐԿԱ» ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ
21.10.2011 | 00:00

Վերջերս մամուլում կրկին խոսակցություններ են շրջանառվում, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները հերթական անգամ սրվել են։ Մեզ հետ զրույցում այս խոսակցություններն անհեթեթ համարեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։ Հիշեցնենք, որ նախորդ կառավարության նիստին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած` ակադեմիա ստեղծելու վերաբերյալ առաջարկությունից հետո, ըստ լրատվամիջոցների, վարչապետի մոտ այդ հարցի շուրջ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել, ինչին ներկա է եղել նաև Արամ Թամազյանը։ «Դրանք իրականությանը չհամապատասխանող ասեկոսեներ են։ Նման բան չի եղել և չի էլ կարող լինել»,- մեզ հետ զրույցում ընդգծեց գլխավոր դատախազի տեղակալը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ