ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ»

«ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ»
23.03.2012 | 00:00

Հայտնի դրամատուրգ, ամերիկահայ դերասան Էրիկ Պողոսյանը Նյու Յորքի Cornell Club-ում հարյուրավոր մարդկանց առջև հանդես է եկել իր արտիստական կարիերայի, հայկական ծագման մասին ելույթով:
Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքից:
Էրիկ Պողոսյանը ներկայացրել է Սողոմոն Թեհլերյանի և Թալեաթ փաշայի` Հայոց ցեղասպանության համահեղինակի, վերաբերյալ կատարած իր ուսումնասիրությունները: Իր ելույթը նա սկսել է պապիկի խոսքերով. «Պապիկս սովոր էր ասելու, որ ամբողջ աշխարհը հայկական է, քանի որ մենք բոլորս Նոյի հետնորդներն ենք»:
Պողոսյանը նշել է, որ շարունակում է իր հետազոտություններն ու ուսումնասիրությունները:
«Թեհլերյանի հետքերով» խորագիրը կրող այս միջոցառումը կազմակերպել է Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ