ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԹՎԵ՞Ր

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԹՎԵ՞Ր
30.03.2012 | 00:00

Օրերս Սերժ Սարգսյանին համապատասխան մարմինները զեկուցել են, որ որոշ մարզերում (Արարատի, Շիրակի, Արագածոտնի) արդեն իսկ ցուցակներ կան, որտեղ գրանցվում են մարդիկ, որոնց խոստացել են 20-30-hազարական դրամ` ընտրությունների օրը ԲՀԿ-ին ձայն տալու համար, ինչն անչափ զայրացրել է ոչ միայն «պատկան մարմիններին», այլև ոչ ԲՀԿ-ական մնացած կուսակցական «վոժդերին»:
Հիշենք, որ մինչ այս ընտրական «տեխնոլոգիան» պտույտի մեջ էր դրել հինգհազարական դրամ-կաշառքի «մշակույթը»: ԲՀԿ-ն, փաստորեն, ոչ միայն «գաղափարական» պայքարի նոր մշակույթ է ներդնում` սրա-նրա կուսակցական դռանը դհոլորեն «մոցարտություն» անելով, այլև ժողովրդին «մի այնպիսի լյա է տալիս», որ մյուս կուսակցությունները հաղթահարել չկարենան, ու թե կարենան էլ, ԲՀԿ-ն (խոստացել է) «փողով» կծածկի Հայաստանը` նիշը հասցնելով հիսուն հազարի:
«Պատկան մարմինները» որոշել են` «ԲՀԿ, նելզա՜»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ