Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ԼՂՀ-ում նախապատրաստվում են ընտրական գործընթացին

ԼՂՀ-ում  նախապատրաստվում են  ընտրական գործընթացին
15.05.2012 | 00:00

Հայկական երկրորդ Հանրապետությունում ևս քաղաքական կարևոր իրադարձություն է սպասվում` հուլիսի 19-ին արցախցիներն ընտրելու են հանրապետության նախագահ: ՈՒ թեև արցախյան ցանկացած քաղաքական իրադարձություն ադրբեջանական հիստերիայի հերթական պոռթկում է առաջացնում, ԼՂՀ-ում այս օրերին հանգիստ նախապատրաստվում են ընտրական գործընթացին:

Ինքնառաջադրման կարգով չորս թեկնածու է գրանցվել, այդ թվում` գործող նախագահ Բակո Սահակյանը: Մյուս երեքն են՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՊԱՀ-ի (Հայաստանի պետական ագրարային համալսարան) Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և անկուսակցական Վալերի Խաչատրյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հաշվի առնելով քաղաքական տրամադրությունները, այս անգամ էլ Արցախ պետության ղեկը կստանձնի գործող նախագահ Բակո Սահակյանը: Ի դեպ, նույն աղբյուրի հավաստմամբ, հայաստանյան իշխանական վերնախավը ևս Արցախի պետության գլխին ցանկանում է տեսնել Բակո Սահակյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ