ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Որոշվել է ընտրակաշառքի չափը

Որոշվել է  ընտրակաշառքի չափը
13.04.2012 | 00:00

Մեր տեղեկություններով, ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը համաձայնության են եկել «ամենակարևոր» հարցում` ընտրակաշառքի չափի։ Նստել, գլուխ գլխի են տվել ու որոշել` ընտրակաշառքի չափը չպիտի գերազանցի 10 հազար դրամը: Այս «կոնվենցիան» խախտողներին ներում չկա: Ասում են նաև` եթե որևէ մեկը գլխից «վերև» թռչի ու այս «սուրբ դաշինքը» խախտի, տհաճությունների պակաս հաստատ չի ունենա: Տեսնենք խոսքն ու գործը «կբռնե՞ն» իրար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ