Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՆՓՈՂ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ

ԱՆՓՈՂ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ
09.09.2011 | 00:00

Այս տարի Հայաստանի «խոպանչիների» գործերը շատ վատ են «գնացել»։ Մեզ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզից Ռուսաստանի Դաշնություն խմբերով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները դափ-դատարկ գրպաններով ու ժամանակից շուտ հետ են վերադարձել։ Նրանք պատմում են, որ գործատուն վաղօրոք աշխատանք է խոստացել, սակայն գնալուց կես ամիս անց պարզվել է, որ չի ստացվում «գործ վերցնել», ու աշխատողներն իրենց հաշվին պիտի վերադառնան։ Ի դեպ, նկատենք, որ խմբերը, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել, բաղկացած են եղել նվազագույնը 12-17 մարդուց։ Քոռուփոշման հետ գալուց բացի, նրանք նաև դժգոհել են տեղի պայմաններից, սննդից, որոնք առաջարկվում էին աշխատելու դեպքում։
Ոմանց «բախտը բերել» է այն առումով, որ գոնե կարողացել են մեկ այլ տեղ մեկ-երկու ամիս աշխատել, սակայն շատ քիչ գումարի դիմաց։ Մնում է հուսալ, որ պետությունը գոնե նվազագույն պայմանները կստեղծի, որպեսզի հայ մարդն առտնին հոգսերը հոգալու համար ստիպված չլինի օտար ափերում դեգերել ու առանց «քոռ կոպեկի» վերադառնալ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ