Հայաստանում, ինչպես գիտենք, գյուղական համայնքների խնդիրները շատ են ու տարատեսակ: Դրանցից մեկն էլ եղել ու շարունակում է մնալ որակյալ սերմացու հայթայթելու հարցը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՈՒկրաինան կարող է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի ու Եվրոպայի երկրների հետ՝ դառնալով կամուրջ նրանց միջև:
2015 թ. հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ՝ նախորդ տարվա 50 հազար դրամի դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այսպիսով` ՀՀ առաջին խոշոր հարկատուների տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են՝ «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս գրիգ» ընկերությունները:
Հայաստանում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը:
Արդեն չորրորդ օրն է, ԱԺ-ում ընթանում են 2015-ի բյուջեի նախագծի շուրջ լսումները՝ ոլորտ առ ոլորտ, և կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Լսումների առաջին իսկ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կնքեց «սոցիալական» անունով։
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...