13.05.2014|
11:31
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան երկօրյա պետական այցի շրջանակներում կազմակերպված հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ժամանակ, հայտարարեց, որ Մաքսային միությանն ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև եվրոպական ներդրողների համար։ Նա կարևորեց Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում: