ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գովազդը նուրբ բան է

Գովազդը  նուրբ բան է
06.04.2012 | 00:00

Բարբադոսցի Շոն Քոկսի հետ պայքարում Դենիս Լեբեդևը կարողացավ պահպանել առաջին ծանրքաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչումը: Դրա համար ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից չորեքշաբթի պահանջվեց ընդամենը երկու ռաունդ: Լեբեդևի ձախ հուկը արեց իր գործը` մրցակցին ուղարկելով նոկաուտ: Սա` հարցի մարզական կողմի մասին: Սակայն կա և մեդալի հակառակ երեսը: Շատ մարզասերներ ՙԿրոկուս սիթի հոլ՚ էին եկել` կարծելով, թե ռինգում տեսնելու են աշխարհահռչակ Ռոյ Ջոնսին` բռնցքամարտի խոշորագույն լեգենդին, որովհետև ողջ Մոսկվայով մեկ փակցված են եղել նրա լուսանկարով գովազդներ: Համոզվելով, որ գովազդի զոհ են դարձել, շատերը փորձել են տոմսերը նույնիսկ հետ վերադարձնել, բայց էլ ո՞վ է վերցրածը հետ տվողը:

Ինչ վերաբերում է Ջոնսին, նա, այնուամենայնիվ, ռինգ ելել է, սակայն` երգելու համար: Ասում են` վատ էլ չի երգել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ