Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Բոստանջյանին պաշտոն կտա՞ն

Բոստանջյանին պաշտոն կտա՞ն
24.04.2012 | 00:00

Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնացած` Վարդան Բոստանջյանի քաղաքականությունից դուրս դրվելու հարցը գիտական աշխարհի համար առանձնապես անընդունելի է եղել, որովհետև վերջինս տնտեսական-փորձագիտական «ձայնին» զուգահեռ, նաև գիտա-պրոֆեսորա-դասախոսական աշխարհի ձայնն էր պառլամենտում:

Ծննդյան իննսունամյակի կապակցությամբ իրեն այցելած հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը երկրին, գիտական աշխարհին առնչվող խնդիրների շարքում քննարկել է նաև Վարդան Բոստանջյանի հարցը:

«Փորձագետները» տեղեկացնում են, որ առաջիկայում, ըստ ամենայնի, Վարդան Բոստանջյանը լուրջ պաշտոն կստանա ֆինանսական ստրուկտուրաներից մեկում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ