ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ
21.10.2011 | 00:00

«ՀԷԿ-ի կառուցումն ընթանում է այլ ընթացակարգերով, և բնապահպանական սահմանափակումների շուրջ, ինչպես նշեցին կառավարության նիստում, ևս մեկ քննարկում կիրականացնենք հաջորդ շաբաթ։ Եվ հաստատված բնապահպանական սահմանափակումները, որոնք կհաստատվեն նաև կառուցապատողի կողմից, կներկայացնենք հանրային հանձնաժողովին, որն իր հերթին կամրագրի ներկայացված պայմանները, մասնավորապես, ամառվա երեք ամիսներին չաշխատելու և ջրվեժի անխափան աշխատելու պայմանները»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նկատենք, որ մինչ նախարարը կառավարությունում ներկայացնում էր հարցը, բնապահպաններն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել կառավարության շենքի առջև, և մեր զրույցը նախարարի հետ կառավարության նիստից հետո տեղի ունեցավ բողոքողների շրջապատում։ Քանի որ բնապահպանները խիստ անհանգստացած էին խնդրով, նրանց ներկայությամբ փորձեցինք ճշտել` հնարավո՞ր է, որ ՀԷԿ-ի կառուցման որոշումը փոխվի։ «Դա նույնպես տարբերակ է, որը կարելի է քննարկել, որոշում կայացնել և փոխել եղած որոշումը, սակայն, ինչպես գիտեք, կառուցապատողն աշխատանքներն սկսել է 2004-ից և գտնվում է վարկային գործընթացների մեջ։ ՈՒսումնասիրել և հաշվարկել ենք նաև այլընտրանքային տարբերակներ` ներքևից միանալու համար, և այդ դեպքում կառուցապատողը ինքնածախսածածկման խնդիր չի ունենա։ Եթե գնանք որոշումը փոփոխելու ճանապարհով, ապա պետք է կարողանանք կառուցապատողին հատուցել մինչ այժմ կատարած աշխատանքների դիմաց։ Եթե կառուցապատողը չհամաձայնի մեր սահմանած սահմանափակումներին, ապա կգնանք այդ ճանապարհով»,- պարզաբանեց նախարարը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ