ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Այսուհետև մուտքն ԱԺ ազատ է

Այսուհետև մուտքն ԱԺ ազատ է
13.12.2011 | 00:00

ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը, ինչպես նախապես հայտարարել էր, վերանայել է Հովիկ Աբրահամյանի որոշումը հավատարմագրված լրագրողների խորհրդարան անարգել մուտք գործելու առնչությամբ։ Խոսնակը ստորագրել է որոշում «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» օրենքի դրույթը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգի և ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան»։
Փաստորեն, վերստին լրագրողներին վերադարձնում են Հովիկ Աբրահամյանի օրոք «խլված» իրավունքը` ազատ մուտքն ԱԺ։ Մնում է հուսալ, որ այս կարճ ժամանակահատվածում ոչ միայն «վերանայումներ», այլև իրական, ոչ կոսմետիկ փոփոխություններ կլինեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ

մոտ ե­ղան, խոզ քեր­թո­ղին Նա­պո­լեոն կկար­գեն