-
29.10.2020|
13:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2383-ով՝ հասնելով 85034-ի, գրանցվել է մահվան 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
29.10.2020|
13:14
«Ես 4 օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին և Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը:
-
29.10.2020|
13:11
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է՝հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
-
29.10.2020|
13:07
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։
-
29.10.2020|
13:06
Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին՝ հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
-
29.10.2020|
13:05
Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։
-
28.10.2020|
21:30
Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։
-
28.10.2020|
21:19
Genocide Watch-ի «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ. Ադրբեջանն Արցախում» զեկույցում նշվում է. «Նախկինում Հայոց ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում շարունակվող հարձակումները խաղաղ բնակչության վրա, Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ փուլում՝ ոչնչացում, և 10 փու՝ հերքում»:
-
28.10.2020|
20:38
Աշխարհի լռությունն էլ ավելի է մեծացնում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների չափը։ Այսօր անմարդկայնության նոր դրսևորում ցույց տվեց Ադրբեջանը։
-
28.10.2020|
17:01
Թիկունքն ամուր պահելու քայլերն այս անգամ տանում են Այգեպար, որտեղ մարդիկ ամուր կանգնած են իրենց հողին և գոտեպնդվում են՝ տեսնելով‚ որ սահմանամերձ գյուղում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում։