-
18.10.2013|
11:17
«Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Երկիր և մշակույթ» կազմակերպության (ԵՄԿ) նախաձեռնությամբ 2012-ին կազմակերպված գիտարշավին, որի ընթացքում մաքրվել էին Սյունիքի մարզի Բեխ ավանի տարածքում գտնվող Տանձափարախի անապատի խոտածածկ խաչքարերը, սրբապատկերները, վանական համալիրի ներսի աղբի կույտերը, քանդված քարերը: Հատվել էին այն ծառերը, որոնք աճել էին անգամ վանքի պատերի վրա: Գիտարշավը շարունակվել է նաև այս տարի:
-
18.10.2013|
00:35
Կան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր կադրային փոփոխություն հանրության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում, և դա բնական է, քանզի այդպիսի կառույցներում, մասնավորապես` ուժայիններում, մարդկանց հետագա ճակատագիրն է որոշվում: Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ դատախազությունում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք կադրային փոփոխություններին:
-
18.10.2013|
00:04
Առողջապահության ոլորտում այս տարվա խոշոր ներդրումը 12 մլն դոլար է։ Օրերս «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն-Մանուկյանի ձեռամբ Երևանում բացվեց պրոկտոլոգիայի նոր գիտահետազոտական կլինիկան։
-
17.10.2013|
17:30
Մեր օրերում գոյություն ունի աղքատների և հարուստների դպրոց: Դա նույնպես իր բացասական հետքն է թողնում երեխաների հոգեբանության վրա: Խտրականությունը երեխաների միջև ձևավորում է թերարժեքության զգացողություն: «Երեխաների մեջ կա սոցիալական բևեռացում: Նրանք շփվում են, տեսնում են` «այն երեխան ունի, ես` չունեմ». Սա առաջ է բերում հարաբերությունների խզում:
-
17.10.2013|
16:00
Այսօր Աղքատության համաշխարհային օրն է: Թե ինչպես է աղքատության շեմին հայտնված հայ մարդն ընկալում, հաղթահարում աղքատությունը, բացատրում է հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ, ում խոսքով աղքատությունը նախևառաջ հոգեբանական խնդիր է:
-
17.10.2013|
15:30
Այսօր Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը Վրաստանի դրոշով բողոքի ակցիա է իրականացրել Վրաստանի կառավարական շենքի մոտ: Ստեփանյանի այս քայլը կապված է եղել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` հայերի վերաբերյալ արված վերջին հայտարարության հետ: Վրաստանի վարչապետը օրերս Ախալքալաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է` «Վրաստանը նաև իր պրոբլեմները ունի: Մենք տարածքներ ենք կորցրել:
-
17.10.2013|
12:25
Հոկտեմբերի 15-ին Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, որը հիմնանորոգվել է «Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ։ Այն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Իզմիրլյան բժշկական կենտրոնը գործում է Հայ եկեղեցու հովանու ներքո։
-
17.10.2013|
12:18
Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպության Global Slavery Index 2013 հետազոտության արդյունքներով Հայաստանը ստրկության ցուցանիշով 57-րդ տեղում է: Ուսումնասիրության մեջ ընդգրկվել է 162 երկիր: Ստրկության բարձր ցուցանիշով նախկին սովետական երկրներից առաջին տասնյակի մեջ է հայտնվել Մոլդովան` վեցերորդ հորիզոնականով:
-
17.10.2013|
11:09
Բիրյուլևոյում մոսկվացի երիտասարդի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովը արդեն մեկ դատվածություն ունի. 2011թ. Նագատինսկիի դատարանը նրան մեղավոր է ճանաչել տեղի ունեցած ՃՏՊ-ի համար, որի ժամանակ տուժել է երկու մարդ, ինչի հետևանքով վերջինս դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` քրեակատարողական գաղութում: Ազգությամբ ադրբեջանցի Զեյնալովը ծառայել է Ռուսաստանի Կալուգայի տարածաշրջանում և կրել շուրջ 16 պատիժ:
-
16.10.2013|
17:16
Ինչպես irates.am-ը տեղեկացավ, հոկտեմբերի 18-ին Մաշտոցի պուրակում, հայտնի ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ, բեմադրվելու է ցմահ ազատազրկվածների խնդիրներին առնչվող թատերական ներկայացում։ Լինելու են նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարցը պարբերաբար հրապարակայնացրած անձինք։