ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Օլիգարխը չի կարող ԱՄՆ գնալ

Օլիգարխը չի կարող ԱՄՆ գնալ
13.12.2011 | 00:00

ԱԺ գործարար (չնայած այս «կարգավիճակը» մշտապես հերքող) պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչպես ինքն է խոստովանում, տարվա ընթացքում հաճախ է Դուբայ մեկնում, սակայն, պարզվում է, ուշքն ու միտքը Ամերիկան է։ Լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, արդեն քանի տարի է` օլիգարխը դիմում է ԱՄՆ դեսպանատուն` երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, բայց ապարդյուն, մերժումների շարքը հաջորդում է մեկը մյուսին։ Այսինքն, Ալեքսանյանին մուտքի վիզա չեն տալիս, գուցե «մոնոպոլիստ» պիտակը նրանց է՞լ է վախեցնում։ Հետաքրքիր է, չէ՞, Ամերիկայում ինչպես կթարգմանեին «Լֆիկ Սամո» մականունը։
Այս առնչությամբ վերջերս մեզ զավեշտալի դրվագ պատմեցին։ Կար ժամանակ, երբ Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողքին նստելու ընդգծված սեր ուներ։ Այս «երանելի» օրերին գործարարը պարբերաբար խմբակցության պատգամավորներին առաջարկ-խնդրանք էր անում` միջնորդել, որ իրեն թույլ տան ԱՄՆ գնալ։ Սակայն այստեղ էլ նրա բախտը չէր բերում, օլիգարխին մերժում էին։ Թերևս, խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջ վերջին հույսը «Green Card» շահելն է, եթե, իհարկե, ստացվի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ