Մի՛ թող արյունը զոհասեղանին-
սրբի՛ր քո ձեռքով,
քո սրտի փափուկ ճերմակով մաքրիր,
թե չէ չարքերը կարող են հանկարծ
ետ գալ ու նաև արյունդ խմել,
և քեզնից պատառ չթողնել անգամ...
Մեղկ հեռուներում իմ Քույրն է լռին
դեդեւում բախտի խաչ ու պսակով -
միանձնուհու պես ու սաստ մերժվածի,
ամբաստանյալի, քշվածի տեսքով,
թեպետ աստղահուռ հմայք ունի նա,
անմեղության ցոլք՝ էության էջին
եւ գեղեցկախոս աչքեր ու հոգի:-
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայությունը շարունակվում է. Միացյալ Նահանգները և Իսրայելը սպառնում են հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, Թեհրանը խոստանում է հուժկու պատասխան տալ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների օգնությամբ: RTVI-ն տեղեկացրել է, թե ԱՄՆ-ի որ օբյեկտներին են ընդունակ հարվածել Իրանը...