Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Ժամացույցի ուրվականը օպերայի տանիքին

Ժամացույցի ուրվականը օպերայի տանիքին
20.04.2018 | 01:29

Ժամանակին օպերային թատրոնի տանիքին տեղադրվեց էլեկտրոնային ժամացույց։ Այն մայրաքաղաքաբնակներիս և մեր հյուրերին գերում էր իր ճշգրտությամբ և հասանելիությամբ։ Ժամադրված ես, բայց նա ուշանո՞ւմ է, հայացքդ քիչ վեր բարձրացնելով` ճշտում ես ուշացման ժամն ու վայրկյանը։ Եվ այսպես շարունակ։

Օրեր առաջ սպասում էի բանաստեղծ բարեկամիս։ Սովորության համաձայն ուշանում էր։ Նախ բարկացա, հետո հայացքս բարձրացրի և փորձեցի ուշացման ժամանակը ճշտել։ Օպերային թատրոնի տանիքին տեղադրված ժամացույցը չէր աշխատում, նրա մռայլ տեսքն անհարիր էր թե՛ օպերայի գեղաշեն շենքին, թե՛ օպերայամերձ Ֆրանսիայի հրապարակին, առհասարակ մայրաքաղաք Երևանին։ Պատկերը վանող է իր անհեթեթությամբ։ Եվ մինչ մտորում էի, թե ինչու չի ապամոնտաժվում վերոնշյալ անկենդան սարքը, բանաստեղծ բարեկամս հևիհև տեղ հասավ և իրազեկեց, որ հանրաճանաչ օպերայի ժամացույցը չի գործում արդեն 10 տարի, վերածվել է բուտաֆորիայի։ Միով բանիվ, օպերային թատրոնի ղեկավարությունը պետք է անհապաղ ապամոնտաժի և, թերևս, նշյալ ժամացույցը դարձնի զբոսաշրջային գրավչության առարկա, ահա այս մակագրությամբ. «Սույն ժամանակացույց սարքը չի գործել 10 տարի շարունակ, սակայն քաղաքի իշխանությունը դա չի նկատել»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ