Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Գագիկ Ծառուկյան․ Ես ամաչում եմ, որ այսպիսի վարչապետ ունենք

Գագիկ Ծառուկյան․ Ես ամաչում եմ, որ այսպիսի վարչապետ ունենք
14.11.2020 | 13:15

Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ: Ամոթ է, գետինը մտնեն ավելի լավ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին: Նա հորդորեց, որ ավելի լավ կլինի իշխանականները զոհվածների ընտանիքներին, տները կորցրածներին, զինվորների ծնողներին հանդիպեն և պատասխան տալ:

«Ես ամաչում եմ, որ հայ եմ, որ այսպիսի վարչապետ ունենք»,- ասաց նա և կրկին շեշտեց, որ այս ամենն արվում է, քանի որ շատերը վախենում են իրենից, դեռ հունիսի 5-ից հայտարարել էր սպասվող վտանգների մասին: Անդրադառնալով հարցին, թե վարչապետը կասկածի տակ է դրել իր ստեղծած ջոկատի Արցախ մեկնելը, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց, թե առաջին օրվանից ամեն ինչ կազմակերպվել և իրականացվել է: «Եթե մարդն այսօր պարտվել է խայտառակ ձևով, տվել է տարածքները, 1300-ից ավել զոհ է տվել, ես ամաչում եմ: Այսօր նորից բարձրաձայն ասում եմ ՝ ցանկացած մարդ անօրինության համար պատասխան է տալու, սա երկար չի տևելու, թող մարդիկ խելքի գան»:


Հարցին, թե վարչապետի պաշտոնի՞ն է հավակնում, ԲՀԿ նախագահը պատասխանեց՝ ոչ պաշտոնի է հավակնում, ոչ հեղափոխություն է ուզում անել, բայց ժողովրդի խնդիրները կարգավորել է պետք: «Փաշինյանը, եթե սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի»:

Դիտվել է՝ 5369

Մեկնաբանություններ