«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Ղազիր քաղաքի գորգագործական արհեստանոցում 1923-1930 թթ. ընթացքում հայ որբերը գործել են 3254 գորգ

Ղազիր քաղաքի գորգագործական արհեստանոցում 1923-1930 թթ. ընթացքում հայ որբերը գործել են 3254 գորգ
08.11.2023 | 18:57

1915 թ. ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերը, ԱՄՆ-ի կողմից ստեղծված «Մերձավոր Արևելքի օգնության ֆոնդ»-ի շնորհիվ, պատսպարվում են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Հետագայում շվեցարացի միսիոներ Ջեյկոբ Կունցլերի կողմից Ղազիր քաղաքում բացվում է գորգագործական արհեստանոց, որտեղ 1923-1930 թթ. ընթացքում հայ որբերը գործում են 3254 գորգ։

Ղազիրի հայ որբերի գորգերից ամենահայտնին 1925 թ. ԱՄՆ-ի Սպիտակ Տանը, որպես երախտագիտություն, նվիրված գորգն է։

400 հայ որբերը գորգը գործել են 18 ամսվա ընթացքում։ Գորգն այժմ պահվում է Սպիտակ Տանը։

Հետագայում նույն գորգից ավելի փոքր չափերի գործվել է նաև Ջեյկոբ Կունցլերի համար։ Այն պահվում է Սան Ֆրացիսկոյում՝ Կունցլերի դստեր տանը;

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7409

Մեկնաբանություններ