Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Արտագաղթի պատճառները «չենք ուսումնասիրել»

Արտագաղթի պատճառները  «չենք ուսումնասիրել»
17.10.2024 | 13:18

70-րոպեանոց կառավարության նիստը նայելուց հետո ինձ համար բացահայտում արեցի, որ մենք ՀՀ-ից տեղի ունեցած արտագաղթը «չենք ուսումնասիրել», հա, ու մեկ էլ, որ «խոսելու, բանավիճելու կուլտուրա չունենք», «մի քիչ խոսում ենք ու աթոռով իրար խփում»։ Էս մասին բարձրաձայնեց երկրի թիվ մեկ «ժողովրդագրագետը», ով մի 25-րոպեանոց դասախոսություն կարդաց ՀՀ-ում ժողովրդագրության, մարդու և մարդու արժեքների մասին ընդհանրապես։ Բոլորը լուռ ու հավատով լսում էին «մաստերի» տեքստերը, ոմանք՝ թուղթ ու գրիչով նշումներ կատարում։

Նայեք՝ ի՞նչ է ասում․ «Պետք է հասկանանք, թե մարդիկ ինչի՞ են արտագաղթել երկրից․ մեկն արտագաղթել է սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջօղ ունի՝ դրա համար, մյուսը՝ խաշ չի սիրում»։ Ու ստեղ հետաքրքիրն այն է, որ նման մարդիկ արտասահմայան հյուրանոցներում մենակ իրեն են հանդիպում, որ համ հայ լինի, համ սեռական այլ օրիենտացիա ունեցող։ Եթե կհիշեք, նման մի պատմություն էլ տարիներ առաջ՝ 2018-ի հոկտեմբերի 24-ին էր պատմում ԱԺ ամբիոնից, թե «Փարիզում մեկը մտավ հյուրանոցի համար, սուրճ բերեց ու ասավ՝ գնացել եմ, քանի որ ոչ ավանդական սեռական կողմոնորշում ունեմ», իսկ ավելի ուշ հայտարարեց, թե սեռական փոքրամասնությունների հարցի հետ պետք է առերեսվենք (ոնց հասկանում եմ՝ էս գեյ-ազգայնականները մենակ սրան են ռաստվում)։

Հետո հայտարարեց, թե «յուրաքանչյուրը պետք է հաճույք ստանա՝ ՀՀ քաղաքացի դառնալուց»․ համաձայնեք՝ ասված է խորը և համապարփակ։ Ու էլի անդրադարձավ իր հայտնի բանաձևին՝ «մեր խնդիրն այն է, որ պրոբլեմի խորությունը չենք գիտակցում»։

Իսկ ամենակուրյոզը, տարածաշրջանում պայթող պատերազմի նախաշեմին ու ողջ Հարավային Կովկասում սպասվող աշխարհաքաղաքական փոթորկին ընդառաջ, «հետիոտնային շարժման հարմարավետության» մասին 10 րոպե քննարկում ծավալելու դրվագն էր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5756

Մեկնաբանություններ