Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Քեմալականները հենց այնպես չեն ուզում իշխանություն վերցնել

Քեմալականները հենց այնպես չեն ուզում իշխանություն վերցնել
24.03.2025 | 18:01

Թուրքիայում տեղի ունեցողին ուշի ուշով, շունչը պահած հետևում է Ադրբեջան անունով արհեստածին պետությունը։ Իսկապես մտածելու բան ունեն։

Էրդողանի հետ սերտաճած, Էրդողանի մոտ նահանգապետ աշխատող Ալիևը, Թուրքիայում իշխանափոխությունից հետո, ստիպված է լինելու նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, փորձելու է նոր խոստումներ տալ, նոր զոհողությունների գնալ, որպեսզի չհայտնվի ՌԴ-ի ազդեցության գոտու փաստի առջև, որը, ըստ իրենց, հղի է վտանգներով։ Իսկ քեմալիստները հենց այնպես չեն ուզում իշխանություն վերցնել, չէ՞ որ իրենք ավելի շատ եվրոպական արժեքներ դավանող են, ուստի՝ ավելի շատ Եվրոպա ձգտող, հետևաբար, կարող են նաև կոնկրետ առաջարկ անել, որ ՌԴ-ի դեմ Ադրբեջանով բացվի նոր ճակատ: Ամեն դեպքում, բոլոր սցենարները հնարավոր են, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, պետք է բոլոր հնարավոր սցենարների դեպքում մենք մեր անելիքը, տեղն ու դերը ունենանք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ