Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Սա համազգային խայտառակություն է

Սա համազգային խայտառակություն է
09.05.2025 | 14:55

Բա պատերազմին 600 հազար զինվոր տաս ու գնաս Կարմիր հրապարակում կախգլուխ նստե՞ս:

Ինչո՞ւ, ինչի՞ համար։

Որքա՜ն տգետ, տհաս, բանականությունից զուրկ պիտի լինես չհասկանալու համար, որ Կարմիր հրապարակն աշխարհի հզորության հրապարակն է ու ոչ թե քո հորինած խաղաղության խաչմերուկը, որ երկիրդ իրականում տանում է չգոյության։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 39959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ