Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի հետևանք է

Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի հետևանք է
17.05.2025 | 10:45

Պարզեմ ասածս։

Նրան մեղադրում են Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար, որտեղ հնչել են «սյունաց ողջույներ» իր հեռարձակած ուղիղ եթերում։

Հիշեցնեմ, թե քննչական մարմինները երբ վերհիշեցին այդ այցը, ժողովրդական զայրույթը, որի հետևանքով բազում քաղաքացիներ ձերբակալվեցին, խոշտանգվեցին ու կալանավորվեցին։

4 տարի անց ՀՀ քննչական կոմիտեն կրկին գործի անցավ, երբ մարտ 5-ին Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլը, իբրև «ապացույց», թե չի միջամտում իրավապահների գործողություններին, «չքմեղացավ» ու բառացի հայտարարեց՝ «Մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որն ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում»։

Երեք օր անց արդեն իրավապահները ձերբակալեցին ԱԱԾ վետերան, Արցախյան ազատամարտի մասնակից Արամ Գասպարյանին, իբրև նույն Սյունիքի դեպքերի կազմակերպիչ։

Ցանկանում էին կալանավորել, բայց դատարանը «բավարարվեց» տնային կալանքով։

Արամն օրերս սրտի բարդ վիրահատության ենթարկվեց։

Սա է իրական «ժողովրդավարությունը» և իրավապահների «անկախությունը»։

Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում հանուն շեֆի։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 4341

Մեկնաբանություններ