Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Լռությունն ու հարմարվելը հենց այն ուղին էր, որով կորսվեց Արցախը

Լռությունն ու հարմարվելը հենց այն ուղին էր, որով կորսվեց Արցախը
21.06.2025 | 20:16

Նիկոլ Փաշինյանը, կարծես, դեռ չի հասկացել մեկ պարզ բան՝ արցախցուն «բացատրական զրույցներով» չես վախեցնի։ Նա արդեն ամեն ինչ կորցրել է՝ տունը, հողը, եղբորը, գերեզմանը։ Արցախցին տեսել է բլոկադա, ապրում է տեղահանության ցավով, խեղդվում է լռեցման ու մոռացության մթնոլորտում։ Բայց երբ վախը կորցնում է իմաստը, սկսվում է դիմադրությունը։ Արցախցու վիշտն այլևս վախ չէ՝ դա հիշողություն է, պայքար և չմոռացվող անուն՝ հայրենիք։ Իսկ այս իշխանությունը այդ անունը հանձնել է։ Եվ հիմա, երբ ձայն բարձրացնելը անհրաժեշտություն է, դուք կրկին փորձում եք լռեցնել։ Բայց ուշ է։ Արցախցուն չես վախեցնի: Այսօր մեր ժողովրդի մի հատված ապրում է տեղահանվածի կարգավիճակում իր իսկ հայրենիքում։ Եվ նա խոսելու է։ Որովհետև լռությունն ու հարմարվելը հենց այն ուղին էր, որով կորսվեց Արցախը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ