Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Ինչո՞ւ Արևմուտքը չի կարող դառնալ գերիշխող ուժ Հարավային Կովկասում

Ինչո՞ւ Արևմուտքը չի կարող դառնալ գերիշխող ուժ Հարավային Կովկասում
28.08.2025 | 19:39

Պատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը:

1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի արդյունքում Արևմուտքին ու Օսմանական կայսրությանը հաջողվեց սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Սև ծովում՝ թիրախում պահելով Կովկասը: Սակայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը նորից վերականգնեց Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը՝ ամրապնդելով ցարիզմի դիրքը Առաջավոր Ասիայում։

1918-1920 թթ. Մեծ Բրիտանիայի ինտերվենցիան Հարավային և Հյուսիսային Կովկասում, դրանից առաջ՝ 1917 թ. կնքված անգլո-ֆրանսիական կոնվենցիան տարածաշրջանը Լոնդոնի ազդեցության գոտի ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի փորձերը՝ ստանձնելու Հայաստանի մանդատը, ցույց տվեցին Արևմուտքի կովկասյան քաղաքականության սահմանափակ բնույթը: Արևմտյան հաշվարկները զիջեցին խորհրդային մեգապրոյեկտին։

Այսօր էլ Արևմուտքի նախաձեռնությունները, ներառյալ Դոնալդ Թրամփի քայլերը, հիմնականում PR-արշավներ են հիշեցնում։ Հարավային Կովկասում Արևմուտքի իրական ազդեցության ռեսուրսները սահմանափակ են, մինչդեռ տարածաշրջանի հիմնական արտաքին ակտորները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը շարունակում են օրակարգ ձևավորել:

Պատճառը պարզ է՝ ցանկացած ժողովրդի գեոպոլիտիկ ճակատագիրը որոշվում է աշխարհագրությամբ։ Գեոպոլիտիկան այս իմաստով ոչ այնքան հասարակագիտական, որքան բնագիտական դիսցիպլին է՝ հիմնված տարածքի և բնության համալիրի՝ լանդշաֆտի վրա։

Սա հստակ գիտակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին՝ 1896 թ.-ին Լորդերի պալատում հայտարարելով. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։

Հարցի պատմական չափումը ցույց է տալիս՝ Արևմուտքը կարող է միայն իրավիճակային ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, ինչի դրսևորումը մենք տեսնում ենք այսօր:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 10615

Մեկնաբանություններ