Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Երեք մույթն ավերելուց հետո փախել են, և աշխատող չկա

Երեք մույթն ավերելուց հետո փախել են, և աշխատող չկա
08.09.2025 | 11:56

Սա Ծիծեռնակաբերդն է, որի վերականգնման համար նախատեսված է եղել մոտ 800 միլիոն դրամ, բայց լուր տարածվեց, որ կառավարությունն իր բաժինը չի վճարել։

Ոչ մի պաշտոնական լուր այս մասին չկա։

Ցեղասպանության թանգարանի տնօրենը Հ-1 ով չգիտեր՝ ինչ ասել կատարվածի մասին։

Կոթողի համահեղինակը դժգոհ էր։

Յոթ ամսից համայն հայության համար հիշատակի ամենակարևոր օրն է։

Աշխատանքի ծավալը մեծ է և անգամ 3 մույթը կարգավորելու համար ժամանակը կարող է չհերիքել։

Չենք խոսում, որ տարածքում ծանր տեխնիկա մտցնելու պատճառով վնասվել է սալահատակը։

Մինչ այս պահը խնդրի շուրջ ամբողջական պատասխան չկա։

Նախարարը, վարչապետը լռում են։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հղում1՝ https://www.facebook.com/.../pcb.../799896669058363

Հղում2՝ https://www.facebook.com/.../pcb.../762079966574376

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ