Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.10.2025 | 22:00
Ամենախնամ Տեր,
Գոհանում եմ այս նոր օրվա այգաբացի համար։
Քո ձեռքում է իմ կյանքը և Քո աչքի առաջ իմ ամբողջ էությունը։
Ես երբեմն չեմ հասկանում իմ բոլոր կարիքները,
բայցԴու գիտես որն է օգտակար և որը վնասակար։
Տե՛ր Հիսուս, Որդի Աստծո,
Տուր ինձ այն, ինչ ես անգամ չեմ խնդրում, բայց պիտի ինձ բարիք բերի այս կյանքում։
Եվ հեռացրու ինձանից այն ամենը, ինչին ես ուժգին կառչում եմ, բայց դրանք իրականում ինձ հարկավոր չեն։
Սովորեցրու վստահել Քո կամքին,
լինել հնազանդ, երբ չեմ հասկանում,
լինել համբերատար, երբ սպասում եմ,
լինել ուրախ՝ անգամ փորձության մեջ։
Թող իմ սիրտը միշտ խաղաղվի Քո տնօրինության մեջ,
և իմ կյանքը լինի վկայություն Քո իմաստության։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3413

Մեկնաբանություններ