Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ահազանգ

Ահազանգ
10.10.2025 | 12:16

Մեր պետությունը քանդելով առաջինը ձեր տները կփլվեն, կամ փոս փորողը փոսն է ընկնում։

Բազմիցս եմ խոսել անչափահասների մեջ տելեգրամյան ալիքներով թմրանյութերի տարածման մասին, նշել դրանց վտանգավորության, հասարակության և պետության հիմքերը քայքայելուն միտված լինելու մասին։

Ինչպես նաև շեշտել եմ 2018թ կառավարության ընդունած որոշման մասին, ինչը բերեց նպաստավոր պայմաններ դրանց տարածմանը և ահա չարիքը ծեծում է նաև քպականների դռները։

Մի երկու շաբաթ առաջ, ըստ տարածված լուրերի, քպական պատգամավորներից մեկի մերձավոր ազգակցական անչափահասը հայտնվել է այնպիսի վիճակի, որ ստիպված են եղել տեղափոխել «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»։

Իրականում սարսափելի է, որ Գյումրու ուսումնական հասատատություններից մեկում սովորող պատանին նման խնդրի առաջ է կանգնել, սարսափելի է, որ այս ամենը հենց մեր երկրում ու քաղաքում է կատարվում, կարևոր չի, որ այդ երեխայի ընտանիքը ակտիվ թուրքամոլ է, երեխան կարող էր լինել լավ զինվոր, ցավոք, այլևս էլ չի կարողանալու և նրա ճագատագրի միակ պատասախանատուն պետականաքանդ կառավարությունն է և էշի ականջում քնած ոստիկանությունը, ովքեր միմիայն զբաղված են ընդդիմադիրներին չեզոքացնելով։

Սիրելի ծնողներ, առավել ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ, քանի դեռ չարիքը չի չեզոքացվել

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7631

Մեկնաբանություններ