Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ֆենոմենալ ազգ ենք

Ֆենոմենալ ազգ ենք
13.11.2025 | 13:32

Զգացե՞լ եք, բոլորն անսխալ են եղել, բոլորը ճիշտ, բոլորը... Բայց Հայաստանը խորը և համապարփակ անդունդի մեջ է։

Ֆենոմենալ ազգ ենք` էդքան ճշտի մեջ, չենք գտնում անդունդում չլինելու ճիշտը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3808

Մեկնաբանություններ