Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» տասը հիմնասյուները

Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» տասը հիմնասյուները
29.11.2025 | 13:16

Ա. Պառակտված ու հատվածայնված հասարակություն, որին հընթացս մատուցվող «վառ ապագայի» տեսլականներն ընդամենը վատ փաթեթավորված խաբկանքներ են` պոպուլիստական այլասերվածությունների տեսքով:

Բ. Պատմականորեն մշտապես հայաբնակ երկրամասի` Արցախի հայազրկում` ոճրագործ ու ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավարի հետ հանցավոր համաձայնության գալու արդյունքում: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի իշխանությունները մեղադրվեցին ցեղասպանության իրագործման մեջ հանցակից լինելու համար:

Գ. Բանակի հեղինակազրկում և սպայական կազմի պատվազրկում` կանխորոշված ելքով պատերազմի սպասարկման, պարտվողականություն քարոզելու, պարտությունը դրական լույսերի ներքո ներկայացնելու և պարտությունը որպես ընդունելի իրավիճակ քարոզելու միջոցով:

Դ. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում, թուրքական ու ադրբեջանական պաշտոնական քարոզչության ու դրա խոսույթների տարածում հայ հասարակության և սփյուռքահայության շրջանում: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծում` վանդալիստական գործողությունների արդյունքում:

Ե. Խոշորամասշտաբ կոռուպցիոն սխեմաների ստեղծում, բացահայտ ու թաքուն աջակցություն երիտասարդության շրջանում տոտալիզատորների ու խաղադրույքերով աշխատող ընկերությունների գործունեության տարածման համար:

Զ. Հայաստանի վերածումը ահռելի ծավալների թմրանյութ ներկրող ու դրա միջազգային շրջանառությանը նպաստող տարանցիկ երկրի:

Է. Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ստորացում ու հպատակեցում, անպատժելիության մթնոլորտի խորացում, հատկապես պետական պաշտոնյաների շրջանում:

Ը. Ազգային անվտանգության ծառայության գործունեության մարգինալացում և միահեծան կառավարման գործիքի վերածում:

Թ. Ընդդիմադիր ուժերի չեզոքացում` սպանությունների, բռնությունների ու անօրինական գործողությունների արդյունքում, զուգահեռ ապահովելով կուսակիցների շրջանում անպատժելիությունն ու ամենաթողությունը: Հայ առաքելական եկեղեցու թիրախավորում և պառակտում` օտար օրակարգերի սպասարկման համար:

Ժ. Հայաստանի Հանրապետության խոցելիության մեծացում արտաքին մարտահրավերների ու վտանգների ուժգնացման պայմաններում և այդ համապատկերին կոռուպցիոն եղանակներով կուսակցականների ու հավատարիմ շրջանակների համար պետական միջոցների ու եկամուտների կամայական բաշխում և յուրացում:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Լուսանկարում ինքն է` «Իրական Հայաստանի» իրական պատկերը ներկայացնելիս

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ