«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Աղոթարան

Աղոթարան
02.12.2025 | 22:00
Ո՜վ Բարձրյալ և Ամենատես Արարիչ, որ քննում ես մարդկանց սրտերն ու գործերը։
Քո ճառագայթով պայծառացրո՛ւ հոգուս խորքը, Քո Խոսքի հզոր ձեռքը թող լինի իմ վրայ՝ ուղղելով քայլերս, պահելով իմ լեզուն չարությունից, մաքրելով իմ միտքը գաղտնի գայթակղություններից։
Օրհնի՛ր, Տե՛ր,
իմ Եկեղեցին, պահիր ամուր և անսասան։
Եվթող այս օրը դառնա այն օրերից մեկը,
որին երկինքն ի վեր փաստում է․
«Սա մարդ է, որ կանգնում է Աստծու զորությամբ»։
Մեղքերս ծածկիր Քո ողորմությամբ,
սիրտս լցրու Քո անհաղթ ուժով,
և հոգիս բարձրացրու Քո Արքայության անդադար լույսի մեջ։
Քեզ եմ նվիրվում Ամենակարող Տեր,
և թող Քո անունը փառավորվի իմ կյանքի ամեն վայրկյանում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ