Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Եթե իշխանությունների վարած այս կուրսը շարունակվի 2026-ից հետո, ապա Հայաստանը անխուսափելիորեն կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի»

Եթե իշխանությունների վարած այս կուրսը շարունակվի 2026-ից հետո, ապա Հայաստանը անխուսափելիորեն կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի»
17.12.2025 | 11:56

Վերջին շաբաթների իրադարձությունները շատ հստակ ցույց են տալիս, որ Թուրքիան, Ադրբեջանը և ԵՄ-ն ձեռք ձեռքի տված իրականացնում են 2026 թվականի ընտրություններում ներկայիս հայկական իշխանությանը «փրկելու» ծրագիր։

Ակնհայտ է, որ ներկայիս հայկական իշխանությունների գործերը լավ չեն և արդար ու մրցակցային ընտրություններում վերարտադրվելու որևէ իրական շանս իշխանությունը չունի։

Սա փաստ է և որքան էլ ուզում են իրենք իրենց «թավշյա դուխ» տան, իրականությունը հետևյալն է․

մարդիկ հոգնել են երկրի հետ տեղի ունեցող հակահայկական, հակապետական, սոցիալական, հոգեբանական և քաղաքական աբսուրդից, որը կարծես թե դարձել էր այս իշխանության հիմնական «ֆիշկան»։

Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի համար հայկական իշխանության վերարտադրությունն ունի առանցքային նշանակություն (նրանց համար սա պատմական հնարավորություն է՝ մեկընդմիշտ փակելու «հայկական հարցը»), և այդ պատճառով որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի ուժեղ կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը «թավշյա» իշխանություններին։ ՈՒստի մինչև ընտրությունները և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ձեռնարկելու են քայլեր, որոնք պետք է ամրապնդեն հայկական իշխանությունների դիրքերը ներհայկական հասարակական դաշտում։

Մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կտրուկ կնվազի Հայաստանի նկատմամբ բացասական հռետորաբանությունը (չնայած պարբերաբար ադրբեջանցիները չեն դիմանա և կիրականացնեն տարատեսակ հակահայակական քայլեր... դե թուրք են, էլի), ինչպես նաև կձեռնարկվեն իրական քայլեր՝ Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու թուրք-ադրբեջանական տանդեմի «խաղաղասիրական մտադրությունների» վերաբերյալ։

Կարծում եմ՝ ադրբեջանցիները նույնիսկ կարող են դուրս գալ Հայաստանի որոշ՝ ռազմավարական տեսանկյունից ոչ այնքան կարևոր օկուպացված տարածքներից, կիրականացվեն ադրբեջանական վառելիքի/ապրանքների մատակարարումներ Հայաստան, իսկ ընտրություններին մոտ ժամանակահատվածում Հայաստանին շատ հնարավոր է նույնիսկ հանձնվեն մի քանի գերիներ (բայց ոչ Արցախի ղեկավարությունից)։

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կբացի Հայաստանի հետ սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։

Մի խոսքով՝ Հայաստանի բնակչության մոլորեցման գործընթացը կընթանա աճող տեմպերով։

Սակայն, հայաստանյան իշխանությունների կարծիքով, թուրքերի աջակցությունը նախընտրական փուլում իրենց բավարար չի լինելու, և ահա տեղեկություններ են հայտնվել, որ Հայաստանը Եվրամիությունից խնդրել է 2026 թ․ պառլամենտական ընտրություններին ընդառաջ տրամադրել այնպիսի աջակցություն, որը տրամադրվել է Մոլդովային՝ իբր «չարամիտ արտաքին ազդեցությանը հակազդելու համար»։

Այս մասին, ի դեպ, հայտարարել է ԵՄ-ի գլխավոր «ֆաշիստը», նույն ինքը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Պետք է հասկանալ, որ այդ «օգնությունը» այս իշխանություններին տրամադրվելու է, քանզի ԵՄ-ի համար ծայրահեղ կարևոր է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, Թուրքիային և Ադրբեջանին ուժեղացնելը, որպեսզի Կենտրոնական Ասիայից էներգակիրները Եվրոպա հասցվեն՝ շրջանցելով Ռուսաստանը։

Անշուշտ, ԵՄ-ն գիտակցում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կախվածության պարագայում Հայաստանը ֆիզիկական գոյության ապագա չունի, սակայն դա բնավ չի խանգարի հենց նույն ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»։

Ամենայն հավանականությամբ, մոլդովական սցենարով մենք ականատես կլինենք իշխանություններին անհաճո որոշ կուսակցությունների ընտրություններին մասնակցելու խոչընդոտների, ձերբակալությունների, բնակչության նկատմամբ տեղեկատվական տեռորի և «եվրոպական այլ անակնկալների»։

Զուգահեռաբար ԵՄ-ն կտրամադրի տեղեկատվական աջակցություն Հայաստանի իշխանություններին և ընտրություններին մոտ ժամանակահատվածում նույնիսկ կհայտարարի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի հստակ ժամկետների մասին։

Այսինքն՝ ընտրությունների հիմնական իշխանական լեյտմոտիվը կլինի հետևյալը․

վերարտադրելով ներկայիս իշխանությունը՝ Հայաստանի քաղաքացիները իբր կստանան խաղաղություն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ և առանց վիզայի ռեժիմ Եվրոպայի հետ։ Իսկ եթե ոչ, ապա, իբր կլինի պատերազմ և ԵՄ-ի հետ որևէ մերձեցում չի լինի։

Այժմ ողջ հույսն այն է, որ մարդիկ հասկանան՝ իրենց հերթական անգամ խաբում են, և եթե իշխանությունների վարած այս կուրսը շարունակվի 2026 թվականից հետո, ապա Հայաստանը անխուսափելիորեն կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի»։

Սա Է ճշմարտությունը՝ դուրներս գա թե ոչ։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ