Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Եվրոպան դեռ կարիք ունի կյանքի ճնշման տակ հաշտվելու դաժան իրականության հետ

Եվրոպան դեռ կարիք ունի կյանքի ճնշման տակ հաշտվելու դաժան իրականության հետ
26.12.2025 | 15:26

Քանի գնա, այնքան կյանքն ինքը կստիպի, որ Ռուսաստանն ու Եվրոպան իրար միանան որպես լիարժեք միասնական աշխարհաքաղաքական բլոկ։

Բայց դրա համար պետք է, որ եվրոպական անիմաստ ամբիցիաները հօդս ցնդեն, և նա կարողանա երկինքներից իջնել վար ու տեսնել իր անհեռանկար վիճակը նոր աշխարհաքաղաքական պայմաններում։

Եվ դա էլ դեռ քիչ կլինի երկնքից իջնելու և ամուր ոտքերով երկրի վրա կանգնելու համար, և դրան մեծապես կօգնեն միգրանտները, որոնց հետ կապված և անլուծելի թվացող պրոբլեմները կարող են լուծվել եվրոպական ուլտրալիբերալ մտքի ցնդաբանական ծայրահեղություններից հրաժարվելու դեպքում միայն։

Ավելի հասկանալի բառերով՝ դա լիբերալ դեմոկրատիա կոչեցյալի հրաժարվելն է քաղաքակրթական բնույթի երեսառածությունից և ավտորիտար մենթալիտետով մարդկանց հետ իրենց լեզվով խոսելն է ներքին քաղաքականության ոլորտում։

Մի բան, որ ճիշտ է նաև արտաքին քաղաքականության ոլորտում, քանի որ լիբերալ դեմոկրատիա կոչեցյալը, կյանքի հետ անհամատեղելի իր ցնդաբանություններով, չի կարող մրցել նոր բարձրացող ավտորիտար ռեժիմների հետ։

Մյուս կողմից էլ, քանի որ ԵՄ-ին կենսունակ միավոր դարձնողը ԱՄՆ-ի հզորությունն էր, և առանց դրա Եվրոպան որևէ շանս չունի նմանատիպ կենսունակ միավոր դառնալու, ապա դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի ռազմական հզորության շուրջը միավորվելով։

Մի բան, որի նպատակահարմարության մեջ համոզվելու համար Եվրոպան դեռ կարիք ունի կյանքի ճնշման տակ հաշտվելու դաժան իրականության հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ