Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ինչու՞ համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ

Ինչու՞ համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ
30.12.2025 | 11:03

1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ համախմբումը կանխում է եկեղեցու մասնատումը փոքր խմբավորումների, պաշպանություն է ընդդեմ պառակտման ու հերձվածի, որոնք կործանարար են հավատացյալների համար։

2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը հիմնված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։

3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ, այլ՝ առաքելական շնորհի փոխանցելիությունը գալիս է անընդմեջ շղթայով՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՑ։ Նրան պաշտպանելը նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։

4. Եկեղեցու նվիրապետությունն Աստվածային կարգ է։ Աստված տիեզերքում հաստատել է կարգ ու կանոն։ Եկեղեցու կառուցվածքը երկնային նվիրապետության (հիերարխիայի) արտացոլումն է երկրի վրա։

5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է մեր հոգևոր հայրը, և եկեղեցու հայրապետն ու առաջնորդը։ Ինչպես անվերապահորեն պատվում ենք ծնողին՝ չնայած նրա մարդկային տկարություններին, այնպես էլ անվերապահորեն պատվում և հարգում ենք Ամենայն Հայոց հայրապետի կաթողիկոսական աստիճանը՝ անկախ անձի նկատմամբ նախասիրությունից: Աստված է պատվիրում. «Պատուի՛ր քո հօրն... որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օր. 5:16):

6. Հոգևոր առաջնորդին հնազանդվելը մեծ հոգևոր առաքինություն է։ Առաքյալի հորդորն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբր. 13:7):

7. Եկեղեցական նվիրապետությանը հնազանդվելը ոչ թե կապանքներ ու ստրկություն են, այլ խոնարհություն, հեզություն և հպարտության ու եսակենտրոնության հաղթահարման ճանապարհ։ Սակայն միայն հնազանդություն և խոնարհություն ունենալու պայմանի պարագային է ներգործում Եկեղեցու մէջ ներկա Սուրբ Հոգին և առաքելական շնորհը: Քրիստոս Ինքն ասաց. «Սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):

8. Եթե մենք չպաշտպանենք մեր եկեղեցին, ապա նշանակում է, որ մենք համաձայն ենք պառակտումներին ու հերձվածին, որ մեր առաքելական և ուղղափառ հավատքի ճշմարտությունները ենթարկվեն խիստ աղավաղման, և մեզ հեռացնեն մեր ուղղափառ հավատքից ու կորստյան տանեն մեր հոգիները։ Առաքելական և ընդհանրական եկեղեցին այն միջավայրն է, որտեղ Աստծո Սուրբ Հոգին պահպանում է հավատքի անխաթար դավանությունը։

9. ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է: Տեր Հիսուսը խոստացել է, որ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:17)։ Հետևաբար, եկեղեցու պաշտպանության կողմնակից լինելը նշանակում է լինել հաղթող կողմում։ Իսկ եկեղեցու դռները կոտրելը տանելու է կորստյան։

10. Հիշե՛ք, որ եկեղեցին սրբերի թանգարան չէ, այլ մեղավորների հոգևոր հիվանդանոց։ Եկեղեցու պաշտպանությունը անհրաժեշտ է, քանի որ այն միակ վայրն է, որտեղ մարդու հոգին բուժվում է մեղքից Սուրբ խորհուրդների միջոցով։

11. Եկեղեցու սուրբ հայրերը սովորեցնում են, որ հովվապետերին քննադատելու փոխարեն պետք է աղոթել նրանց համար, քանի որ նրանց պատասխանատվությունն ահռելի է, քանի որ «նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն» (Եբր. 13:7): Հետևաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար մշտապես աղոթելը շատ զորավոր ու անհրաժեշտ օգնություն է հայրապետի և Եկեղեցու միության համար։

12. Որպես Աստծո Օծյալ, Կաթողիկոսը թե՛ պետական, թե՛ աշխարհական, թե՛ մի խումբ հոգևորական մարդկանց համար անձեռնմխելի անձ է: Ո՛չ ոք, ո՛չ աշխարհական կառույցները, ո՛չ առանձին հոգևորականների խմբավորումները չեն կարող հանգստի ուղարկել կամ կարգալույծ հռչակել Կաթողիկոսին: Հանգստի ուղարկելու բոլոր կոչերը շինծու են, դավադիր, տիրադավ և չեն բխում մեր Եկեղեցու որևէ կանոնից:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ