Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Պատասխան Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնին

Պատասխան Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնին
11.02.2026 | 15:08

«Բարենորոգիչներին» հարած Արարատյան թեմի քահանաներից մեկն ինձ նախատում է գրելով. «Մի քանի օր առաջ հիվանդանոցների աղոթատեղիների համար էիք անիմաստ աղմուկ բարձրացնում, դուք միայն ձեր գրառումներն եք անում, պատասխանները չեք տարածում...»: Ու տեղադրել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանը:

Սիրով անդրադառնում եմ արժանապատիվ Տեր Հոր հանդիմանությանն ու հարգարժան թեմի հայտարարությանն այստեղ, որ բոլորը տեսնեն:

1. Ողջունելի է, որ Արարատյան Հայրապետական Թեմի հովվական տարածքում գործող հիվանդանոցներում աղոթատեղիների և մատուռների վերացման կամ փակման որևէ խնդիր առկա չէ։

2. Հուսով եմ, որ ապագայում էլ նման խնդիր չի առաջանա, չնայած որոշ հանրային հնչած կարծիքների: Մտահոգությունը տեղին եմ համարում, քանի որ բերված են դրանց հիմնավորումները (տես՝ մեկնաբանությունում):

3. Ես, իհարկե, կտարածեի այդ հայտարարությունը, եթե այդտեղ մի սքողված պարբերություն չլիներ. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը, մենք պիտի փորձենք նաև մեր թեմի տարածքում զինվորների ու զինծառայողների հոգևոր խնամքը կազմակերպելու նպատակով ապահովել հոգևորականի ներկայությունը զինծառայողի կյանքում»: Առաջանում են մի շարք հարցեր:

4. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա ՊՆ 29.01.2026թ. հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդության լուծարման վերաբերյալ: Կարծես նման բան չի էլ եղել:

5. Չե՞ք կարծում, որ այդ հայտարարությամբ անտեսվում է այնտեղ ծառայած գնդերեց հոգևորականների շուրջ 30 տարվա նվիրյալ ծառայությունը, որն անականկալ կերպով դադարեցվել է Բանակում:

6. ՊՆ ստեղծել է սպայական հաստիքներով նոր կառույց՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ Բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում: Ինչպե՞ս է տեղավորվելու հոգևորականների կողմից թեմի տարածքում զինվորների ու զինծառայողների հոգևոր խնամքը այս կառույցի գործառույթների մեջ:

7. ՊՆ չի ուզում երկակի ենթակայություն, չի ընդունում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների ծառայությունը բանակում: Թեմի քահանաներն ինչպե՞ս են ապահովելու զինծառայողների հոգևոր խնամքը: Մայր Եկեղեցուց դու՞րս են գտնվելու, Մայր Աթոռին, թեմի առաջնորդին հաշվետու չե՞ն լինելու:

8. Թեմի քահանաները նոր ընթացակարգով սպա՞ են դառնալու:

9. Գնդերեցների նվիրյալ ծառայությունը Հայոց Բանակում դադարեցնելը անձի՞ դեմ է, թե՞ Եկեղեցու:

10. Արդյո՞ք ձեր նշածը իրագործելի հայտարարություն է:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ