Հայ եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը
12.02.2026 | 14:03
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Իրանին ուղղված Թրամփի նոր սպառնալիքները՝ շատ կոշտ միջոցներ, ևս մեկ ավիակիր և լրացուցիչ ուժեր
- ԱՄՆ-ը և Իսրայելը սպառնում են հարձակվել Իրանի վրա, Թեհրանը խոստանում է հուժկու պատասխան տալ
- Իրան, Իսրայել, ԱՄՆ. մեր տարածաշրջանն այս պահին վառոդի տակառի վրա է
- Իրանը և ԱՄՆ-ը համաձայնության չեն եկել, Բրիտանիան կործանիչներ է մոտեցրել մեր հարևանին, Իրանը սպառնացել է պատասխան հարվածով
- Իրանը ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռը, ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
- Վաղը նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են բախտորոշ լինել
- Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանային պատերազմով
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 2
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի
- Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, թիրախը՝ ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին
- Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել
- Իրանին հարվածելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին
- Մի քանի օր է մնում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմին կամ նրանց միջև նոր գործարքին
- Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2
- Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի
- ՈՒկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու
- Նիկոլից և իր ոհմակից ամեն նենգություն սպասելի է, բացառված չէ, որ մինչև փետրվարի 16-ն ինչ-որ ոտնձգություն իրականացնեն կաթողիկոսի նկատմամբ
- Թրամփը մտադիր է կամ Իրանին շանտաժի ենթարկել՝ իր պահանջների չկատարման դեպքում հարվածի սպառնալիքով, կամ մտադիր է նոր հարձակման
- Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է. 2
- Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է
Մեկնաբանություններ